Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի Ալ-Մալիքին հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը վերջին ժամերի ընթացքում որսացել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ այդ ահաբեկչական փորձերն իրականացվել են իրանամետ զինված խմբավորումների կողմից և արձակվել Իրաքի տարածքից։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է Սաուդյան Արաբիան իրեն իրավունք է վերապահում պատասխանելու հարձակումներին համապատասխան պահին և վայրում:



