Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական «Իզվեստիա» լրատվականի մի քանի հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին, ինչպես նաև Հայաստանից ՌԴ ներմուծվող ծաղիկների, պտուղ-բանջարեղենի սահմանափակումներին։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության արձագանքեց ՌԴ նախագահի հայտարարությանը՝ շեշտելով, որ «ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իմաստ չկա, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»։ Նույն քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «այն մարդիկ, որոնք իրենց ապրանքը չեն արտահանել, այդ ապրանքի համար ինքը կվճարի», հավելելով՝ «մենք բիբարին տեր կկանգնեք, դուք տեր կանգնեք խաղաղությանը»։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով՝ այսօր Եվրոպական շուկայում Հայաստանի արտադրանքին չեն սպասում, հետևաբար՝ իր համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ է առաջարկում հայ արտադրողին։



