Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող կորիզավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման վրա՝ կապված այդ երկրների կողմից կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայության հետ: Այս մասին գրված է Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում: «Սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի հաղթահարում գյուղարտադրողների վերահսկողության մասով իր լիազորությունները։ 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց, իսկ լիազորությունները վերապահվեցին էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայումս ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում պետական քաղաքականության հարցերով զբաղվում է նշված գերատեսչությունը։ Այն պատասխանատու է ագրարային քաղաքականության, ագրովերամշակման, անասնաբուծության, անասնաբուժության, բուսաբուծության, պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերացիաների, ձկնաբուծության համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով