«Հետընտրական զարգացումներն անխուսափելի են, եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի՝ հեշտությամբ աթոռը չի թողնելու». Վարդևան Գրիգորյան

Մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիում՝ գյումրեցիների հետ միասին, պետք է անցկացնեն արտահերթ ընտրություններ և «Գյումրիում հաստատվի ժողովրդական իշխանություն»։ Գյումրեցի ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի խոսքով՝ գյումրեցին նախորդ տարի իր ընտրությունն արդեն կատարել է՝ գյումրեցուն շատ դժվար է խաբել։ «Գյումրին ճիշտ կողմնորոշվելու փորձ ունի, եթե նայեք ընտրությունների արդյունքները, ապա կտեսնեք, որ Գյումրին շատ քիչ դեպքերում է սխալվել իր ընտրության մեջ։ Որոշ դեպքերում ընտրված պատգամավորը կամ այլ պաշտոնյա չի կարողացել արդարացնել գյումրեցու սպասումները, մյուս բոլոր դեպքերում գյումրեցին շատ ճիշտ ընտրություն է կատարել։ Ինչ մնում է համապետական ընտրություններից հետո Գյումրիում նոր ընտրություններ կազմակերպելու հարցին, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ապա դա չի կարող լինել օրենքի սահմաններում։ Եթե նման բան են անում, պետք է ամեն ինչ անեն օրենքի սահմաններում»,- 168.am -ի հետ զրույցում ասաց Վարդևան Գրիգորյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով