Մահացել է Անգլիայի ամենատարեց մարդը, որն ապրել է չորս միապետի կառավարման օրոք

Անգլիայի ամենատարեց մարդը՝ Արթուր Էսփինոլը, որն ապրել է բրիտանացի չորս միապետի և 24 վարչապետի կառավարման օրոք, վախճանվել է 109 տարեկանում՝ իր տանը: Այս մասին գրում է Mirror հրատարակությունը։ Ըստ հրապարակման՝ Արթուր Էսփինոլը վախճանվել է հունիսի 1-ին, Բոլթոն քաղաքում. նա ապրել է 109 տարի և 231 օր։ Նա ճանաչվել է Անգլիայի ամենատարեց տղամարդը և Մեծ Բրիտանիայի վերջին բնակիչը, որը ծնվել է 1916 թվականին։ Մահվան պահին նա Միացյալ Թագավորությունում տարիքով երկրորդ մարդն էր շոտլանդացի Հյու Քերից հետո, որը ծնվել է 1915 թվականին, նշում է հրատարակությունը։ Ապրիլին Մեծ Բրիտանիայում, նույնպես 109 տարեկանում, վախճանվել էր երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենատարեց վետերան Ֆրենք Չեսթերը։ Ինչպես GBN հեռուստաալիքին հայտնել են Չեսթերի հարազատները, նա ամենատարեց մարդն էր Վուսթերշիրի կոմսությունում և տարիքով երրորդը ողջ Մեծ Բրիտանիայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով