Ավստրալիայի բնակչությունն առաջին անգամ գերազանցել է 28 միլիոնը

Ավստրալիայի բնակչության թիվը գերազանցել է 28 միլիոնը։ Այս մասին են վկայում Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի (ABS) տվյալները։ Գերատեսչության գնահատականներով՝ այս խորհրդանշական շեմը հաղթահարվել է հունիսի 2-ի առավոտյան։ Միջին հաշվով՝ յուրաքանչյուր 75 վայրկյանը մեկ երկրի բնակչությունն ավելանում է մեկ հոգով։ Վիճակագրական բյուրոյից նշում են, որ աճն ապահովվում է ինչպես բնական հավելաճի, այնպես էլ միգրացիայի հաշվին։ Ըստ վիճակագրության՝ Ավստրալիայում յուրաքանչյուր 2 րոպե 16 վայրկյանը մեկ երեխա է ծնվում, ամեն 59 վայրկյանը մեկ երկիր է ժամանում նոր մշտական բնակիչ, իսկ մոտավորապես յուրաքանչյուր 2 րոպե 35 վայրկյանը մեկ մեկ հոգի մեկնում է արտերկիր՝ մշտական բնակության։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ավստրալիայի բնակչությունը կազմում եղել է 27,7 միլիոն մարդ։ Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 423,6 հազարով, ընդ որում՝ աճի հիմնական

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով