ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց։ Նման հարցով նրան է դիմել դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին՝ հստակեցնելով, թե ինչ խթաններ է Վաշինգտոնը պատրաստ առաջարկել Թեհրանին՝ հնարավոր համաձայնագրի դիմաց։ Ռուբիոն նշել է, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում հնարավոր է միայն միջուկային ծրագրի և հարստացված ուրանի հարցերում լուրջ զիջումներից հետո։ «Արդյո՞ք նրանք կստանան պատժամիջոցների մեղմացում միայն նեղուցի բացման համար»,- հարցրել է Մըրֆին։ «Ո՛չ, դա չի քննարկվել։ Դա չի առաջարկվել»,— պատասխանել է Ռուբիոն։



