ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։ «Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», – գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։ Ընկերությունը հավելել էր, որ Ռյուտեի այցը չափազանց կարևոր է, ինչպես մյուս նախորդ այցերը, որովհետև դա «դաշինքի կողմից մեր երկրին համերաշխության և աջակցության ժեստ է»։ Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ինտենսիվ հարվածների ֆոնին։ Հունիսի 2-ին ՌԴ ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում 23 մարդ էր զոհվել։ Հունիսի 3-ին կողմերը հայտնել են նոր հարվածների մասին։ Ուկրաինական ուժերի կողմից թիրախավորվել է Սանկտ Պետերբուրգը, որտեղ պաշտոնյաները և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը պատրաստվում են միջազգային տնտեսական համաժողովի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով