ԱՄՆ դաշնային իշխանությունները լիկվիդացրել են անդրսահմանային թմրաթունելը և առգրավել շուրջ 45 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան մեկ տոննա կոկաին

։ Այս մասին հայտնել է Կալիֆորնիայի Հարավային օկրուգի դատախազությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ստորգետնյա անցուղու երկարությունը կազմել է մոտ 589 մետր՝ մեքսիկական Տիխուանա քաղաքից մինչև Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում գտնվող «Buy 4 Less» խանութ։ Թունելն անցել է 17 մետր խորությամբ։ Անցուղու պատերն ամրացված են, այնտեղ առկա են ռելսեր, օդափոխություն և էլեկտրականություն, հետևում է տեղի դատախազության հայտարարությունից։ «Դաշնային հետաքննությունը հանգեցրել է բարդ անդրսահմանային թունելի հայտնաբերմանը և չորս անձի դեմ մեղադրանքների առաջադրմանը՝ ավելի քան մեկ տոննա կոկաինի տարածման նպատակով դավադրության համար, որի գնահատված արժեքը կազմում է 45 միլիոն դոլար»,– ասվում է օկրուգի դատախազների հայտարարության մեջ։ Կալիֆորնիայի Հարավային օկրուգի դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ 1993 թվականից ի վեր այստեղ հայտնաբերվել է 99 ստորգետնյա անցուղի։ Դրանցից 28-ը ճանաչվել են որպես բարդ կառուցվածք ունեցող։ Վերջին անգամ այս օկրուգում գործող տունել էր հայտնաբերվել 2022 թվականին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով