Հայտնի են ամառային զորակոչի ժամկետները

Հայաստանում զորակոչի շրջանակում ԶՈւ–ի համալրման ժամետը կսահմանվի 2026թ. հունիսի 29–ից մինչև օգոստոսի 15ը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: Որոշման մեջ նաև նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24–ից մինչև օգոստոսի 15–ը ներառյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով