ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «Եթե հայ ժողովրդի պատմությունը մեկ գլխավոր դաս թողել էր, խոշոր պետությունների շահերի բախման կիզակետում հայտնվելուց ամեն գնով խուսափելն էր: Ու՞մ ենք մեղադրում հիմա՝ Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկային, Թուրքիային կամ Ադրբեջանի՞ն: Մեղադրում ենք, որ նրանցից ամեն մեկն, իր ազգային-պետական շահի թելադրանքով, իր գործն է առաջ տանում մեր հաշվի՞ն: Ամոթ է. հազարամյակների ճամփա անցած ժողովրդի էլիտան չէր կարող այսքան մանկամիտ ու հիմար լինել: Քաղաքական նման բառադի էլիտայով սեփական պետություն ունենալ հնարավո՞ր է: Այն էլ մեր անկանոն տարածարջանում: Ու՞մ ձեռքով են այդ երկրներն իրենց շահերն առաջ մղում ու բոլորով միասին մեզ կառափնարան ուղեկցում: Մեր՝ չէ՞: Հայերիս՝ չէ՞: Շատ տարիներ առաջ պետական մի այր բան ասաց՝ սարսռեցի: Ասում էր մի քանի պետություն Հայաստանում ավելի մեծ թվով գործակալներ ունի, քան որևէ քաղաքական կուսակցություն այդքան նվիրված անդամ ունի: Սա ազգային ինքնասպանություն է: Երգով ու պարով, անհոգությամբ ու անտարբերությամբ ուղեկցվող ազգային ինքնասպանություն: Բացառիկ բան ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության մեջ: Հունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը. Նիկոլը պիտի հեռանա»:



