«Պատկերացնո՞ւմ եք, ծիրանի այգին ունեմ՝ ծիրան չունեմ, ծախս ենք արել, բայց եկամուտ չենք ստանալու, ցրտահարվել է». Արևշատում, 2 տարի է՝ զրկված են եկամտից

«Ռոսսելխոզնադզորի» որոշմամբ, սահմանափակվելու է Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Վարունգ, լոլիկ, ելակ, կանաչ պղպեղ և այլ պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌԴ կսահմանափակվի այնքան ժամանակ, մինչև ըստ «Ռոսսելխոզնազորի»՝ չկարգավորվի այդ ապրանքատեսակների անվտանգությունն ապահովելու հարցը։ Չնայած այս տարի ծիրանի քիչ բերք է սպասվում, սակայն ծիրանի այգիներ ունեցող մեր հայրենակիցները մտավախություն ունեն, որ մինչև ծիրանի արտահանումը խնդիրը կարող է չկարգավորվել, և իրենք կանգնեն փաստի առաջ։ Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ Էդիկ Հայրապետյանն արդեն 2-րդ տարին ծիրանի այգին մշակում է, սակայն բերք չի ստանում։ Անցած տարի մայիսին այգին կարկտահարվեց, այս տարի՝ ցրտահարվել է։ «Ես այս պահին արտահանման մասին չեմ մտածում, որովհետև բերք չունեմ, հուսանք՝ խնդիրը կկարգավորեն այն մարդկանց համար, ովքեր շատ թե քիչ բերք ունեն ու պետք է արտահանեն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով