Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, Մասադիկովը հայտնել է, որ այդ հարցը չի քննարկվել Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և որ դա քաղաքական հարց է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով