Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջանառության մեջ եմ մտցնում հայկական քաղաքական դաշտում հետագա գործառույթների համար առավել պիտանի նոր եզրույթ` «ԱՐԵՎԵԼԱՄԵՏ ՈՒԺԵՐ»։ Զուգահեռ կկիրառվեն արևելամոլ, հակաարևելամետ, արևելատյաց ու հնարավոր է այլ ածանցյալ եզրույթներ։ Դրա շնորհիվ «արևելամետ & արևմտամետ» զույգը ավելի ստույգ կբնութագրի աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Իսկ որ ավելի կարևոր է, ասպարեզից դուրս կմղվի վաղուց հնացած ռուսամետ եզրույթը (իր բոլոր ածանցյալներով), որի ահավոր չարաշահումը մեծապես նպաստել է հայ քաղաքական դաշտի առկա այլասերմանը։ #լեզվամտածողություն»։



