Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների տպագրությունը ավարտվել է, հայտնում են ԿԸՀ-ից։ Տպագրվել է 47 միլիոն 310 հազար 768 քվեաթերթիկ՝ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների համար։ Յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի համար տպագրվել է 2 միլիոն 628 հազար 376 քվեաթերթիկ՝ մինչև 5 տոկոսով ավելի, քան ընտրողների թիվն է։ Ընտրողների թիվը, ըստ լիազոր մարմնի տվյալների, 2 միլիոն 505 հազար 102 է։



