Եթե մենք ուզում ենք խաղաղություն Լիբանանի և Իսրայելի միջև, մենք պետք է ապառազմականացնենք Լիբանանը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընդհանուր նպատակի մասին։ «Եթե մենք ուզում ենք փրկել Լիբանանը, եթե մենք ուզում ենք խաղաղություն Լիբանանի և Իսրայելի միջև, և ես ուզում եմ, մենք պետք է զինաթափենք «Հեզբոլլահը» և ապառազմականացնենք Լիբանանը։ Սա այն նպատակն է, որը մենք՝ Թրամփը և ես, կիսում ենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ցեղասպան ահաբեկիչները գրավեն այս աղքատ երկիրը՝ Լիբանանը, և օգտագործեն այն Իսրայել ներխուժելու համար՝ այնպես, ինչպես Համասը ներխուժեց մեր երկիր՝ սպանելով մեր քաղաքացիներին, մեր տղամարդկանց և բռնաբարելով մեր կանանց։ Ոչ մի երկիր դա չի հանդուրժի»,-նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5811

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով