Թուրքիայի ռազմածովային նավատորմն աշխարհում 14-րդն է

Ռազմական վերլուծություններով զբաղվող «Global Firepower» հարթակը հրապարակել է 2026-ի աշխարհի ամենաուժեղ ռազմածովային նավատորմերի վարկանիշային աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Համաձայն նոր զեկույցի՝ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել և հայտնվել 14-րդ տեղում՝ շնորհիվ տեղական ռազմարդյունաբերական բազմաթիվ նախագծերի։ Իր ցուցանիշով Թուրքիան շրջանցել է եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները նախկինի նման շարունակում են զբաղեցնել Չինաստանն ու ԱՄՆ-ը։ Թուրքական լրատվամիջոցներն երկրի ռազմածովային նավատորմի համաշխարհային վարկանիշի արդյունքները բնորոշել է որպես պատմական հաջողություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով