Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության կանխատեսումը և որոշել մրցաշարում հաղթելու գլխավոր հավակնորդին։ Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ տիտղոսը նվաճելու ամենամեծ շանսերն ունի Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 16,1 տոկոս։ Մրցաշարի երկրորդ ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է՝ 13 տոկոս ցուցանիշով։ Հավակնորդների լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան՝ 11,2 տոկոսով։ Գլխավոր ֆավորիտների հնգյակում ընդգրկվել են նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան և Պորտուգալիան։ ԱԱ-2026-ում հաղթելու հավակնորդների լավագույն տասնյակն ըստ Opta-ի ունի հետևյալ տեսքը՝ Իսպանիա — 16,1 տոկոս Ֆրանսիա — 13 տոկոս Անգլիա — 11,2 տոկոս Արգենտինա — 10,4 տոկոս Պորտուգալիա — 7 տոկոս Բրազիլիա — 6,6 տոկոս Գերմանիա — 5,1 տոկոս Նիդերլանդներ — 3,6 տոկոս Նորվեգիա — 3,5 տոկոս Բելգիա — 2,4 տոկոս Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 ազգային հավաքական։



