Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․ «Ցանկացած եղանակի կանխատեսում սկսվում է օդերևութաբանական կայանների ցանցում կատարված դիտարկումներով։ Քանի՞ կայան է պատասխանատու ձեր եղանակի կանխատեսման համար։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տվյալներով՝ կան • ~11,000 գետնամերձ օդերևութաբանական կայաններ։ • ~1,300 աերոլոգիական կայաններ (մթնոլորտը զոնդավորում են մինչև 30-40 կմ բարձրություն)։ Դրանք բոլորը գործում են միասնական ստանդարտների համաձայն, բայց որոշ ազգային առանձնահատկություններոց։ Ե՞րբ են կատարվում դիտարկումները Գետնամերձ կայանները օրական ութ անգամ համաժամանակյա դիտարկումներ են կատարում Գրինվիչի միասնական ժամանակով (GMT). 00:00, 03:00, 06:00, 09:00, 12:00, 15:00, 18:00 և 21:00։ Աերոլոգիական կայանները դիտարկումներ են կատարում օրական երկու անգամ՝ ժամը 00:00-ին և 12:00-ին GMT-ով։ Այս տվյալները ուղարկվում են ազգային և համաշխարհային օդերևութաբանական կենտրոններ, մշակվում և վերածվում փաստցի եղանակային քարտեզների՝ ինչպես գետնամերձ, այնպես էլ բարձրության վերլուծության: Մշակված տվյալների հիման վրա կազմվում է կանխատեսում։ Ի՞նչ է եղանակի կանխատեսումը Եղանակի կանխատեսումը գիտականորեն հիմնավորված ենթադրություն է մթնոլորտի վիճակի մասին որոշակի ժամանակին և որոշակի վայրում: Դրա կազմումը ներառում է տվյալների հավաքագրում, վերլուծություն, մոդելավորում և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում։ Ի՞նչ տեսակի կանխատեսումներ կան — Ընթացիկ եղանակի կանխատեսում: Նկարագրում է ընթացիկ եղանակը և կանխատեսվող օդերևութաբանական պարամետրերը 0-ից 2 ժամ ժամանակահատվածի համար։ — Եղանակի գերկարճաժամկետ կանխատեսում: Սա օդերևութաբանական մեծությունների և եղանակային երևույթների կանխատեսում է մինչև 12 ժամ ժամանակահատվածի համար։ — Եղանակի կարճաժամկետ կանխատեսում: Օդերևութաբանական մեծությունների և եղանակային երևույթների կանխատեսում 12-ից 72 ժամ (3 օր) ժամանակահատվածի համար։ — Եղանակի միջնաժամկետ կանխատեսում: Օդերևութաբանական պարամետրերի կանխատեսում 72 (3 օր) մինչև 240 ժամ (10 օր) ժամանակահատվածի համար։ — Եղանակի ներամսական կանխատեսում (մեծ վաղօրոքությամբ) – օդերևութաբանական պարամետրերի կանխատեսում 10-ից 30 օրվա ընթացքում, սովորաբար միջինացված և արտահայտված որպես այդ ժամանակահատվածի կլիմայական արժեքներից շեղումներ։ — Երկարաժամկետ կանխատեսում – կանխատեսում 30 օրից մինչև 2 տարի ժամանակահատվածի համար։ Նույնպես նկարագրում է միջինացված օդերևութաբանական պարամետրերը, որոնք արտահայտված են որպես նորմայից շեղումներ։ Որքանո՞վ են ճշգրիտ կանխատեսումները 1-2 օրվա համար՝ ամենաճշգրիտը։ 3-5 օրվա համար՝ բավականին հուսալի։ 10 օրվա համար՝ ճշգրտությունը նվազում է մինչև 60%։ Մեկ ամսվա կամ ավելիի համար՝ ավելի շատ թվերի խաղ է։ Այսպիսով, երբ ինչ-որ կայք «կանխատեսում է» եղանակը երկու կամ ավելի շաբաթ առաջ՝ մինչև որոշակի աստիճանի ճշգրտությամբ, հիշեք այս գրառումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով