Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 4 -6-ին առավելապես կեսօրից հետո, 7-8-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունիսի 4-6-ին առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 27-29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժեմորին կգրանցվի +18…+20 աստիճան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով