։ Այս մասին հայտնել է Ղրիմի մարզպետ Սերգեյ Ակսյոնովը։ «Սիմֆերոպոլում ոչ բնակելի շենքերի վրա թշնամու հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 3 մարդ, ևս 7–ը վիրավորվել են», – գրել է Ակսյոնովը Telegram-ում։ Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։ Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



