Թրամփը հաստատել է իր մասնակցությունը Ֆրանսիայում անցկացվելիք G7-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնելու է Ֆրանսիա՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ G7-ի առաջնորդների հանդիպումը նախատեսված է այս ամսվա վերջին։ Իր գրառման մեջ Թրամփը նշել է, որ գագաթնաժողովին կմեկնի հունիսի 14-ին Սպիտակ տան տարածքում UFC մարտական մրցաշարի անցկացումից անմիջապես հետո։ «Ես կմեկնեմ Ֆրանսիա՝ G7-ի գագաթնաժողովին, անմիջապես այն բանից հետո, ինչը կդառնա Ամերիկայի պատմության ամենատպավորիչ գիշերներից մեկը՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում UFC Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտերից հետո»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով