Եթե Երևանը համարում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք կողմ ենք այն բանին, ինչը հենց իրենք՝ հայերը, իրենց համար լավագույնն են համարում: Եթե նրանք կարծում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի Եվրոպական միությունում և ավելի լավ կլինի Եվրոպական միությունում, նրանք, իհարկե, կարող են գնալ այնտեղ», – ՍՊՄՏՀ-ի շրջանակներում գործակալությանն ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը կգնա ԵԱՏՄ-ի հետ վերջնական խզման։ Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ Երևանը կարող է կատարել այդ ընտրությունը, եթե ցանկանա։ «Բայց ոչ մեր հաշվին», – ընդգծել է նա։



