Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի մասին, այլ ոչ թե միայն իր. ՌԴ նախկին վարչապետ

Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի, այլ ոչ թե միայն իր ապագայի մասին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք արդեն առաջարկել ենք Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ չմիանալու վերաբերյալ։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Բայց Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի մասին, այլ ոչ թե միայն իր», – ասել է Ստեպաշինը՝ մեկնաբանելով Եվրոպական միությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերը։ «Եկեք տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները», – հավելել է Ստեպաշինը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով