Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին։ «Մենք արդեն առաջարկել ենք Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ չմիանալու վերաբերյալ։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո։ Բայց Փաշինյանը պետք է մտածի Հայաստանի ապագայի, այլ ոչ թե միայն իր մասին»,- ասել է Ստեպաշինը՝ մեկնաբանելով Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ծրագրերը։ «Եկեք տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները»,- շեշտել է է Ստեպաշինը։



