Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Լեհաստանի արևելյան մասում՝ Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով, օդային երթևեկության սահմանափակումներ են մտցվում: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի օդանավագնացության ծառայությունների գործակալությունը (PANSA): «Զինված ուժերի օպերատիվ հրամանատարության խնդրանքով, ազգային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, 2026 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 9-ը Լեհաստանի արևելյան մասում օդային երթևեկության սահմանափակումներ կմտցվեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ PANSA-ի կողմից ներկայացված ժամանակացույցերի համաձայն՝ սահմանափակումների գոտին ընդգրկում է Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանը՝ իր ողջ երկարությամբ։ Գործակալությունը պարզաբանում է, որ սահմանափակումները չեն տարածվում 3 կիլոմետրից բարձր մարդատար ավիացիայի թռիչքների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով