Ֆրանսիայի նախագահի բանագնաց Ժան-Իվ Լե Դրիանը ժամանել է Լիբանան՝ քննարկելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկարատև տեղակայման հնարավոր այլընտրանքները։ Այդ խաղաղապահ առաքելության մանդատը լրանում է 2026 թվականի վերջին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Բաաբդա պալատում հանդիպումներից հետո բանագնացը կայցելի տեղահանվածների ապաստարաններ։ Այցը տեղի է ունենում Իսրայելի կողմից հարավային Լիբանանում ընդլայնվող գործողությունների մտահոգությունների ֆոնին։ Մեկ միլիոնից ավելի լիբանանցիներ տեղահանվել են մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելի հարձակումներից հետո։ Թեպետ ԱՄՆ միջնորդությամբ հունիսի 3-ին հայտարարվել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հաստատման մասին, սակայն իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենք շարունակելու են գործողությունները լիբանանյան տարածքում։



