Անկարայի լուռ քարտ-բլանշը. Ինչո՞ւ է Էրդողանն աջակցում Փաշինյանին ընտրություններից առաջ

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո հունիսի 2-ին կայացել է Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Էրդողանին՝ անցած Կուրբան Բայրամի առիթով: Ըստ հաղորդագրության, Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասված էր հաղորդագրությունում: Թուրքական կողմի տարածած հաղորագրությունը գրեթե չէր տարբերվում ՀՀ կառավարության հաղորդագրությունից, կային չնչին տարբերություններ. Թուրքիայի նախագահականի հաղորդագրությունն ավելի հակիրճ էր, դրանում չկար որևէ նշում ծննդյան շնորհավորանքի և այլ շեշտադրումների մասին: «Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով