Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է։ Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին ժամը 18:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։



