Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ: 9-րդ խաղափուլից հետո առաջնության առաջատարներն են ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինը և իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, ովքեր ունեն 7.5 միավոր: Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 6.5 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 6 միավոր:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով