ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ եռաստիճան ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։ ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով