Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 2475 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ հաղորդագրության` հունիսի 3-ին «Գյուզդեկ» կայարանից «Բոյուկ Քեսիկ» կայարան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 42 վագոն՝ 2475 տոննա ընդհանուր քաշով: Գործակալության տվյալով՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է արտահանվել ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին: Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 3 վագոն ցորեն (210 տոննա), 2 վագոն գարի (140 տոննա) և 1 վագոն պարարտանյութ (69 տոննա):

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով