Մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը գրառմամբ իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին, նրան համարելով մի առաջնորդ, որը «Հայաստանին խաղաղություն է բերում»։ Փետրվարին էլ, երբ Հայաստանն էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Վենսը, նա նույնպես բաց տեքստով իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները։ Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի խոսքով՝ դժվար է ասել՝ նման քաջալերող խոսքերն ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար կարո՞ղ են քվե ապահովել, թե՞ ոչ, քանի որ չկա որևէ ինդիկատոր։ «Թրամփի, Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին, նաև ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, եթե քաղաքագիտորեն վերլուծենք, ապա այս ամենը կոչվում է՝ արտաքին լեգիտիմության շղարշ։ Սա ընդունված բանաձև է հատկապես այն երկրներում, որտեղ կա ներքին լեգիտիմության անկում։



