Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ռուսական կողմի հրավերով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ Դեսպանը նշել է, որ այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շրջանակում։ «Քաղաքական երկխոսության ծրագրում, պետությունների ղեկավարների մակարդակով շփումներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն մոտ ժամանակներս՝ հուլիսին, Ռուսաստանի կողմի հրավերով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա աշխատանքային այցի վերաբերյալ», – ասել է Մուստաֆաևը։ Նրա խոսքով՝ այցը կարևոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ «Սա կարևոր իրադարձություն կլինի, կարևոր հանգրվան մեր հարաբերություններում»,-ընդգծել է Ադրբեջանի դեսպանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով