«Արմեն Աշոտյանին անազատությամբ լռեցնել չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու». Մերի Հարությունյան

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. . «Արմեն Աշոտյանին անազատությամբ լռեցնել չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու: Փոքրիկ բռնապետի վախերը, անձնական վրեժխնդրությունը, սեփական աթոռը ամեն գնով պահելու մոլուցքով տարված մարդկանց ձերբակալելն ու կալանավորելը Արմենով չի սկսվել և նրանով չի ավարտվելու: Սա սպառնում է ցանկացած մեկին, ով կարծիք ունի և չի վախենում բարձրաձայնել: Սրան վերջ տալու միակ ձևը հունիսի 7-ին իշխանազավթ մոլագարից ազատվելն է: Հակառակ պարագայում՝ Արմենի և այսօր բանտերում գտնվող բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալների ճակատագրին արժանանալու է ցանկացած արժանապատիվ հայ: Ադրբեջանաթուրքական ռեժիմը պետք է հունիսի 7-ի ընտրությամբ հեռացվի, եթե չեք ուզում, որ մի օր էլ ձեր դուռը ծեծեն մոլագարի ապօրինի ցուցումով: Զորակցությունս Արմեն Աշոտյանին, Արթուր Ավագյանին, Արման Սահակյանին և կապիտուլյանտի ռեժիմի բոլոր քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքների անդամներին»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով