Եվ հիմա մեր ժողովուրդը կանգնած է իր պետական անկախությունը իրավամբ վերահաստատելու պատմական անհրաժեշտության առջև. Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանը գրում է. «Մենք` հայերս, մ.թ. 301թ-ին մոլորակի վրա առաջինը ընդունեցինք Քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 451 թ-ին Ավարայրի ճակատամարտում հայերը գիտակցված պաշտպանեցինք իրենց քրիստոնեական ընտրությունը։ Առանց սխալվելու հավանականության կարող ենք պնդել, որ Ավարայրը՝ մեր երկրորդ Դարձն էր։ Մեր նախնիները պատվով կատարեցին իրենց պատմական առսքելությունը։ 1991թ սեպտեմբերի 21- ին մենք հռչակեցինք մեր անկախությունը։ Պատմական այդ որոշումը մենք կայացրել ենք ԽՍՀՄ փլուզման պայմաններում։ Անկախությանը մեր սերունդը չի հասել կենաց մահու պայքարի գնով, ինչպես շատ ժողովուրդներ։ Եվ հիմա մեր ժողովուրդը կանգնած է իր պետական անկախությունը իրավամբ վերահաստատելու պատմական անհրաժեշտության առջեվ։ Այդ իմաստավորված որոշումը մենք պետք է կայացնենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ուստի այդ ընտրություններին մասնակցելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարքն է, իսկ ընդդիմության օգտին քվեարկելը՝ յուրաքանչյուրիս պատմական առաքելությունը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով