Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության Ազգային տոնի առիթով: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Նորին մեծություն թագավոր Չարլզ Երրորդի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության՝ մեզ միավորող ընդհանուր արժեքների վրա։ Ուրախ էի Ձեզ հյուրընկալել Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում մեր համատեղ հռչակագրով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը վստահաբար նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ու քաղաքական երկխոսության ամրապնդմանը։ Բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով