Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է տևել մեկ տարի. CNN

Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է ձգվել մեկ տարի, քանի որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում նավը վնասվել է ավելի լուրջ, քան նախկինում ընդունվել էր։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Ինչպես նշվել է, մարտին ավիակրի վրա բռնկված հրդեհը եղել է ավելի լուրջ և կործանարար, քան պնդվում էր ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարությունում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի տվյալներով՝ ավիակրի հրդեհաշիջման համակարգը չի գործել, և կրակի դեմ ստիպված են եղել պայքարել հենց նավաստիները։ Հրդեհը հաջողվել է մարել միայն 30 ժամ անց։ «Ես իսկապես մտածում էի, որ մենք կկորցնենք նավը», – CNN-ին ասել է նավաստիներից մեկը։ CNN-ը հիշեցրել է, որ ևս մեկ խնդիր է դարձել ավիակրի կոյուղու համակարգի խափանումը։ USS Gerald R. Ford-ը մայիսին վերադարձել է Նորֆոլքի բազա (Վիրջինիա նահանգ)՝ ծովում անցկացնելով ռեկորդային 11 ամիս։ Այդ ընթացքում նավը Եվրոպայից տեղափոխվել է Կարիբյան տարածաշրջան՝ Վենեսուելայում գործողության համար, որից հետո ուղարկվել է Մերձավոր Արևելք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով