Սրանք մեր հայրենիքի, մեր երեխաների կյանքի գողերն են, և եթե վերընտրվեն, Հայաստանն էլ գոյություն չի ունենա․ Աննա Մկրտչյան

Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV -ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը: «Սա վերջին հնարավորությունն է, որովհետև եթե վերընտրվեն երրորդ անգամ, միգուցե Հայաստանն էլ գոյություն չունենա։ Հունիսի 7-ին որոշվելու է երիտասարդների ճակատագիրը, ապագան, նրանք պիտի տեր կանգնեն դրան, եթե ուզում են հայ մնալ, պահել իրենց ինքնությունը։ Հինգ-վեց տարի առաջ հենց նրանց հասակակիցները զոհվեցին այս հողի համար։ Որևէ տարբերություն չկա՝ Արցախի՞, թե՞ Հայաստանի բնակիչ ես։ Ընտրելը երիտասարդության պարտքն է, որովհետև մենք բոլորս գոյություն ունենք և դեռ Հայաստանում ենք հենց կռված ու զոհված տղաների շնորհիվ»,- ասաց հերոսածին մայրը: «Ցավոք սրտի, զոհերի մոլորյալ ծնողներ կան։ Ամո՛թ այն ծնողին, որն այսքանից հետո կարող է գնալ ու երրորդ անգամ քվեարկել ներկա իշխանությունների օգտին։ Ոմանք ասում են՝ ներել են, կամ խեղճ մարդու գրպանն են գցել։ Խեղճ մարդն իրավունք չունի երկրի գլխին կանգնելու։ Եթե ինքն այդքան խեղճ է, ի՞նչ է անում այդտեղ։ Դա անընդունելի մեկնաբանություն և արդարացում է։ Չպիտի՛ լիներ այդ պատերազմը։ Այս ամենն անհնար է նրանց ներել։ Երբ սա ասաց, որ կունենայինք նույն արդյունքը՝ առանց զոհերի, դրանից հետո փողոցներում պիտի ոտք դնելու տեղ չլիներ»,- նշեց Մկրտչյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով