Ռուսաստանը Իրանին որևէ զենք չի մատակարարել. Պուտին

Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի խնդրել։ Ա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իրանն այդ մասին չի խնդրել, և մենք սպառազինությունից որևէ բան Իրանին չենք մատակարարել», – ասել է նա։ Պուտինը նշել է, որ Իրանի կողմից որևէ սադրանք չի տեսնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ իրանական հակամարտությունը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վատթարացման է հանգեցրել։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ–ի միջև ներկայիս հրադադարը քայլ կլինի դեպի կայուն խաղաղություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով