Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմումներ է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ դիմումներ են ներկայացվել Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սուսան Բադոյանի, Աշոտ Սահակյանի, Արթուր Աբրահամյանի վերաբերյալ։ ԿԸՀ արտահերթ նիստը նշանակված է հունիսի 6-ին՝ 00։15-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով