Այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում արձագանքել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի մեղադրանքին, ով CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Թեհրանն իր երկիրն օգտագործում է որպես «մանրադրամ»։ «Պարոն Աունի մեկնաբանություններից այնպիսի տպավորություն է, թե իբր Իրանն է օկուպացրել Լիբանանի տարածքի մեկ հնգերորդը, տեղահանել լիբանանցիների մեկ չորրորդին և ամեն օր ռմբակոծում սեփական երկիրը։ Եթե Լիբանանն Իրանի համար մանրադրամ լիներ, մենք վաղուց արդեն գործարքի գնացած կլինեինք։ Փրկե՛ք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն Նախագահ»,- նշել է Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, որ իսրայելական զորքերը շարունակում են առաջխաղացում գրանցել դեպի Լիբանանի հարավի խորքերը։ Վերջերս նրանք գրավել են ռազնավարական բարձունք հանդիսացող միջնադարյան Բոֆոր բերդը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով