ՀԱՊԿ–ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը և այս պահին եվրասիական տարածքում անվտանգության երաշխավորն է։ Ուստի այդ կառույցից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը»,– ՏԱՍՍ-ին ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Վարչապետն ավելի վաղ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ եթե պետք լինի, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով