Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Իսրայելը խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը և Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնագրերը։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը՝ մեկնաբանելով Նաբաթիե քաղաքի մոտակայքում լիբանանյան ռազմական մեքենայի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածը։ «Լիբանանյան բանակի պարեկախմբի վրա հարձակումը կատարվել է հրադադարի համաձայնագրի խախտումով և խաթարում է կայունությունը վերականգնելու շարունակական ջանքերը»,-ասել է Աունը X-ում հրապարակված հայտարարության մեջ: Նա ցավակցություն է հայտնել զոհված զինվորների ընտանիքներին: Նախագահը շեշտել է, որ Լիբանանը «չի գնա զիջումների իր հողն ու ժողովրդին պաշտպանելու հարցում»։ «Այս հարձակումները չեն խանգարի մեզ լիովին պաշտպանել մեր ազգային իրավունքները»,-նշել է Աունը։ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել են երկու սպա և մեկ զինվոր: Ըստ Al-Wataniya-ի՝ զոհվածներից մեկը բրիգադի գեներալի կոչում ուներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով