Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՔՊ կենտրոնական գրասենյակից պարբերաբար քաղաքական հանձնարարականներ ստացող իրավապահ համակարգն այդպես էլ կադրեր չհրապարակեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կատարածների, քարոզչական ակցիաները խոչընդոտածների` ձեռքերը ոլորելով բաժիններ տանելու, առավել ևս՝ կալանավորելու վերաբերյալ։ Ուժային համակարգն առանձնահատուկ կուրություն է ցուցաբերում իշխանության գեներացրած ագրեսիվ բառապաշարի, սպառնալիքներ պարունակող խոսքի և բացահայտ մոլորեցնող տեսանյութերի նկատմամբ։ Պետական ողջ համակարգն իր գործունեությամբ վերածվել է ՔՊ-ի կցորդի, որի ներկայացուցիչներին ևս, ինչ-որ պահի, Փաշինյանը կզոհաբերի»:



