«Ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ» լուրի առնչությամբ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից պարզաբանում են, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ «Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով