ԿԸՀ-ն՝ Փաշինյանի կրած «քարոզչական» կրծքազարդի մասին

ԿԸՀ-ն նախօրեին հիշեցրել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ »,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Այսօր պարզ դարձավ, որ ԿԸՀ-ի պահանջն ակտիվորեն խախտում են հենց իշխող ուժի ներկայացուցիչներն ու համակիրները՝ ՔՊ-ի հետ ասոցացվող շապիկներով, կրծքազքազարդով և այլ ատրիբուտներով ներկայանալով ընտրատեղամասեր։ 168 ․ am -ը ԿԸՀ-ից ի մասնավորի հետաքրքրվեց ընտրատեղամաս եկած ՔՊ ցուցակով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հագուկապի մասին․ Նիկոլ Փաշինյանն այսօր քվեարկում էր իր կուսակցության նախըտրական խորհրդանիշ դեղին քարտեզ-կրծքազարդով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով