Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը

Քիչ առաջ ։ Այս մասին փոխանցում է Հետքը : Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։ Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։ Նա ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով