Մեզ ընդամենը մեկ ժամ է մնում՝ Հայաստանը Ադրբեջանի կցորդի վերածելու վտանգը չեզոքացնելու համար: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ժամանակ գրեթե չի մնացել, իսկ հապաղումը կարող է ճակատագրական լինել։ Եթե հիմա չգնաք և չքվեարկեք, վաղը կարող է ուշ լինել, և ոչ ոք չի կարողանա ուղղել տեղի ունեցածը։ Մի կողմ թողե՛ք կասկածները, գնացե՛ք ընտրության։ Յուրաքանչյուր ձայն որոշում է մեր պետության ճակատագիրը, մեր երկրի ապագան և մեր երեխաների վաղվա օրը։ Գնացե՛ք և քվեարկե՛ք հանուն Հայաստանի»,-գրել է նա։



