Այսօր՝ հունիսի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:20-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից իրենց անձնական օգտագործման մեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Մանուչարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումներով, այդ թվում՝ «ձախ նախաբազկի և աջ ազդրի վերին 3-ի» շրջանում ստացած վնասվածքներով։ Քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի ինչ-որ հասցեից, որտեղ ինչ-որ անձանց միջև տեղի է ունեցել «ռազբորկա», որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։



